Գործվածք բազալտե մանրաթելով

Բազալտե Ռովինգ

Բազալտեպլաստե ամրաններ

Բազալտեպլաստե ցանցեր

Բազալտեպլաստե ամրանների և ցանցերի արտադրության հոսքագծեր

Բազալտե ռովինգ

Բազալտե ռովինգ - Բազալտե միահյուսված ռովինգն իրենից ներկայացնում է չոլորված փունջ՝ բաղկացած մի քանի հավասարապես ձգված համալիր մանրաթելերից։ Միահյուսված ռովինգի համալիր թելերը արտադրվում են բազալտե խիճը հալեցնելով։

Միահյուսված բազալտե ռովինգների հիմնական բնութագրերը․

Անվանում

Ցուցանիշներ

Ապակու տեսակը

բազալտ

Ռովինգի կառուցվածքը

միահյուսված

Էլեմենտար թելի տրամագիծը, մկմ

9-24

Գծային խտությունը, տեքս

300-4800

Քսանյութի տեսակը

սիլանային

 

-Էկոլոգիապես մաքուր է․ նրանում բացակայում են թունավոր և քաղցկեղածին տարրեր,

-Բարձր ամրություն,

-Երկարակեցություն (Ոչ պակաս քան 50 տարի առանց տեխնիկական բնութագրերի վատթարացման),

-Ագրեսիվ միջավայրի ազդեցության նկատմամբ կորոզիոն դիմացկունություն,

-Լավ ձայնամեկուսացում,

-Էլեկտրամեկուսիչ,

-Դիմացկունություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից,

-Բարձր խոնավակայունություն և ջերմակայունություն։

 

Բազալտե անընդհատ մանրաթելի ռովինգի բնութագրերը․

 

- Գույնը՝ մուգ ձիթապտղի գույն,

- Հոտը՝ անհոտ,

- Պարզագույն թելերի տրամագիծը՝ 9-24 մկմ,

- Տեսակարար խտություն՝ 600-1800 տեքս,

- Տեսակարար խզման ամրություն՝ ոչ պակաս, քան 650 մՆ/Տեքս

- Խզման բեռնվածություն էպոքսիդային միջավայրում – 80 – 95 ԳՊա

- Կիրառման ջերմաստիճան – -260-ից մինչև +700 0C

- Երկարացում մինչև խզվելը – 3.5%

- Քսանյութի տեսկաը – 4C

- Քսանյութի պարունակությունը - ոչ ավել 1%

- Հենքակոճի տեսակը – գլանաձև, արտաքին կամ ներքին քանդմամբ

- Հենքակոճի քաշը – ըստ պատվերի

- Ստանդարտ կշռածրարում – 72 հենքակոճ 1 պալլետի վրա