Գործվածք բազալտե մանրաթելով

Բազալտե Ռովինգ

Բազալտեպլաստե ամրաններ

Բազալտեպլաստե ցանցեր

Բազալտեպլաստե ամրանների և ցանցերի արտադրության հոսքագծեր

Բարի գալուստ ԱՐՄԲԱՍ

"ԱՐՄԲԱԶԱԼՏ" ՓԲԸ-ն զբաղվում է բարձրորակ բազալտե անընդհատ մանրաթելի և դրանից պատրաստվող այլ արտադրատեսակների՝ բազալտե ամրանների, ցանցերի և այլ կոմպոզիտային նյութերի արտադրությամբ, ինչպես նաև բազալտե մանրաթելի հետագա վերամշակմամբ:

Անընդհատ բազալտե մանրաթելը արտադրվում է 1400-1550 °C ջերմաստիճանում՝ բազալտի հալեցմամբ:

Աշխարհում կա անընդհատ բազալտե մանրաթելի մեծ պահանջարկ, ինչը պայմանավորված է հետևյալ գործոններով.

-Մի շարք ցուցանիշների համաձայն, բազալտե մանրաթելն ունի առանձնահատկություններ, որոնք գերազանցում են ապակե մանրաթելերի հատկությունները:

-Բազալտե մանրաթելի արտադրության հումքը գրեթե անսահմանափակ է:

-Բազալտե մանրաթելերի գինը մոտ է ապակե մանրաթելերի արտադրության արժեքին:

Անընդհատ բազալտե մանրաթելը հանդիսանում է տարբեր նյութերի արտադրության հիմք: Այլ կոմպոզիտային նյութերի հետ համեմատած, բազալտե մանրաթելը համարվում է էկոլոգիապես ավելի մաքուր արտադրանք:

Բազալտե մանրաթելից պատրաստված ամրաններն ունեն բարձր ամրություն և դիմացկունություն ագրեսիվ միջավայրում, ջերմային և էլեկտրական մեկուսացման առանձնահատկություններ, թթու և հիմնային միջավայրերի, ինչպես նաև ծովի ջրի հանդեպ բարձր քիմիական դիմադրություն: Բազալտե մանրաթելը և դրանից ստացվող արտադրատեսակները չեն ենթարկվում կոռոզիայի:

"ԱՐՄԲԱԶԱԼՏ" ՓԲԸ-ն առաջարկում է բարձրորակ բազալտե արտադրանքներ՝ մանրաթել, ամրաններ և ցանցեր առանց քիմիական և վտանգավոր նյութերի:

 

Կապ
  • ՀՀ, Կոտայքի մարզ, Արգել գյուղի 11-րդ փողոց, շենք 2-րդ փող
  • Հեռ.` / Ֆաքս .: +374(11)990822 Բջիջային: +374(91)420244

Նորություններ