Գործվածք բազալտե մանրաթելով

Բազալտե Ռովինգ

Բազալտեպլաստե ամրաններ

Բազալտեպլաստե ցանցեր

Բազալտեպլաստե ամրանների և ցանցերի արտադրության հոսքագծեր

Բազալտե կտրտված մանրաթել

Բազալտե կտրտված մանրաթել – Բազալտե անընդհատ մանրաթելի կարճ համաչափ կտրվածքներ՝ նախատեսված կապակցող խառնուրդների ամրացման համար: Այն ստացվում է միահյուսված ռովինգից, որը կտրտվում է հատուկ սարքով:

Բազալտե կտրտված մանրաթելը կայուն է քիմիական նյութերի մեծ մասի նկատմամբ: Ի տարբերություն մետաղականի, բազալտե մանրաթելը չի ենթարկվում կոռոզիայի, ավելացնում է բետոնե զանգվածի ճկունությունը և նվազեցնում միկրոճաքերի առաջացումը:

 

Կտրտված մանրաթելի ցուցանիշները.

- Գույնը՝ մուգ ձիթապտղի

- Հոտը՝ անհոտ

- Մոնոֆիլամենտի տրամագիծը՝ 13-22 մկմ

- Կտրտված թելիկների երկարությունը՝ 5-90 մմ

- Օգտագործման ջերմաստիճանը՝ -200 – +900 °C

- Խոնավությունը՝ 0.1 – 8%

- Քսանյութի տեսակը՝ տարբեր, կախված վերամշակման հետագա ընթացքից

- Փաթեթավորումը՝ պոլիէթիլենային տոպրակներ

- Փաթեթավորման քաշը՝ 10, 20, 500կգ՝ ըստ պատվիրատուի ցանկության:

 

Բազալտե մանրաթելի առանձնահատկությունները.

- Բարձր դիմացկունություն և երկարակեցություն

- Բարձր ջերմադիմացկունություն, բացարձակ չայրվող

- Քիմիական բարձր դիմադրողականություն

- Բարձր ադգեզիա

- Բարձր մեխանիկական ամրություն

- Ձայնակլանում

- Դիէլեկտրիկություն

- Էկոլոգիական անվտանգություն

- Բարձր ջերմամեկուսացնող հատկություններ

- Շահագործման ժամկետի 2-3 անգամ աճ: