Գործվածք բազալտե մանրաթելով

Բազալտե Ռովինգ

Բազալտեպլաստե ամրաններ

Բազալտեպլաստե ցանցեր

Բազալտեպլաստե ամրանների և ցանցերի արտադրության հոսքագծեր

Մեր Մասին

"ԱՐՄԲԱԶԱԼՏ" փակ բաժնետիրական ընկերությունը գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանից 30 կմ հեռավորության վրա: 2014 թ. "ԱՐՄԲԱԶԱԼՏ" ՓԲԸ-ն, «ARMBAS» ապրանքանիշի ներքո, գործարկեց Հայաստանի Հանրապետությունում անընդհատ բազալտե մանրաթելերի արտադրությունը: Ընկերությունն ունի ժամանակակից սարքավորումներ և առաջադեմ տեխնոլոգիաներ ` անընդհատ բազալտե մանրաթել արտադրելու համար:

Հայաստանը պարունակում է բազալտե ժայռերի անսպառ պաշարներ: Հայկական բազալտե ժայռերի մեծ պաշարները հատուկ հետաքրքրություն են ներկայացնում, որոնց քիմիական բաղադրիչն ապահովում է ամենաբարձր որակի անընդհատ բազալտե մանրաթել (CBF): Հասանելի և բարձրորակ հումքի առկայությունը նպաստում է ցածր գնով բազալտե մանրաթելի արտադրությանն այն հատկանիշներով, որոնք ապահովում են բարձրորակ արտադրանք ստանալուն: Ավելին, անընդհատ բազալտե մանրաթելն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնց շնորհիվ այն բարենպաստորեն տարբերվում է ապակե մանրաթելից, մասնավորապես, ինքնարժեքով, երկարակեցությամբ, քիմիական դիմադրությամբ և կիրառման ջերմաստիճանով:

"ԱՐՄԲԱԶԱԼՏ" ՓԲԸ-ն արտադրում է բազալտե ռովինգ բազալտե ամրանի և ցանցի արտադրության համար, որը գերազանցում է մետաղական և ապակե ամրաններին իր տեխնիկական հատկությունների շնորհիվ: Ընկերությունը նաև արտադրում է բազալտի կտրտած մանրաթել:

"ԱՐՄԲԱԶԱԼՏ" ՓԲԸ-ն արտադրում է նաև բազալտե ամրանի և ցանցի արտադրության սարքավորումներ:

Բազալտի մանրաթելի և դրանից արտադրած արտադրատեսակների համաշխարհային պահանջարկը մեծանում է, իսկ կիրառման ոլորտները տարեցտարի ընդլայնվում են: Բազալտե մանրաթելը լայնորեն և հաջողությամբ կիրառվում է արտադրության լայն տեսակների մեջ, բարձր տեխնիկական և բնապահպանական բնութագրերով:

Ներկայումս շուկայում առկա է պահանջարկ բազալտե խողովակների արտադրության համար:

Հիմնական տեխնոլոգիաների զարգացման ընթացքում բազալտը և բազալտե մանրաթելը կարելի է ներգրավել ավտոմոբիլային, ինքնաթիռների և նավաշինության, ինչպես նաև հրազենադիմացկուն բաճկոններ և այլ ապրանքներ արտադրության մեջ:

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ