Գործվածք բազալտե մանրաթելով

Բազալտե Ռովինգ

Բազալտեպլաստե ամրաններ

Բազալտեպլաստե ցանցեր

Բազալտեպլաստե ամրանների և ցանցերի արտադրության հոսքագծեր

Անընդհատ բազալտե մանրաթելերի արտադրություն

Անընդհատ բազալտե մանրաթելը գերազանց նորարարական ամրացնող նյութ է: Շնորհիվ բարձր ջերմադիմացկունության, ագրեսիվ միջավայրերի նկատմամբ բարձր դիմադրողականության, զգալի ձայնակլանման և խիստ բարձր ֆիզիկական ամրության՝ բազալտե մանրաթելը կարող է դուրս մղել ապակե մանրաթելը տարբեր արդյունաբերական ծրագրերից և այդպիսով բացել կիրառությունների նոր ոլորտներ: Անընդհատ բազալտե մանրաթելը ավելի ու ավելի տարածված այլընտրանք է դառնում ավանդական մանրաթելերին՝ իր մեխանիկական, քիմիական և էկոլոգիական առավելությունների, ինչպես նաև համեմատաբար ցածր գնի շնորհիվ: Բացի զանազան կոմպոզիտային նյութերից, որոնք կիրառվում են մեքենաշինության բոլոր ճյուղերում, անընդհատ բազալտե մանրաթելից պատրաստվում են արդյունավետ ջերմա- և ձայնամեկուսիչ, ինչպես նաև հրակայուն նյութեր: Արդյունաբերական բազմաթիվ ոլորտների համար նյութերի և արտադրանքների լայն տեսականի է արտադրվում ԱԲՄ-ի հիման վրա: